Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ

Սեպտեմբեր 25,2009 00:00

Դանիայի Հերնինգ քաղաքում ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին պայքարն աշխարհի մեծահասակների առաջնությունում:

\"\"Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականի անդամներն իրենց միջին մակարդակի մրցելույթներով հայ մարզասերին ուրախանալու առիթներ չտվեցին:

Մրցումների վերջին օրը 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը ոչնչով չտարբերվեց իր թիմակիցներից: Մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ կոտրելով վրացի Գելա Սագիրաշվիլու դիմադրությունը (Սուրենը հաղթեց 3:2 հաշվով), երկրորդում միավորների 0:8 տարբերությամբ պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Թերզիեւին եւ բավարարվեց 15-րդ տեղով (31 մասնակիցների մեջ):

Թիմային պայքարում մեր հանրապետության հավաքականը ութ միավորով 16-րդն է: Իսկ լավագույն եռյակը կազմեցին Ռուսաստանը՝ 63 միավոր, Ադրբեջանը՝ 48 եւ Իրանը՝ 40:

Այսօր մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր հավաքականից մարզիչները մեդալների որոշ սպասելիքներ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել