ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի «Կինոշոկ» բաց կինոփառատոնի «լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Հարություն Խաչատրյանը՝ «Սահման» ֆիլմի համար: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով kinopoisk.ru կայքը: Կինոփառատոնի Գրան պրի մրցանակին արժանացել է Կիրա Մուրատովայի «Երաժշտություն փոքր երգեհոնի համար» կինոնկարը: Հիշեցնենք, որ կինոփառատոնն անցկացվել է Անապայում, սեպտեմբերի 13-ից 20-ը: