Մասնավոր այցով Հայաստանում է ֆրանսիացի երգչուհի Վալերի Ամբրուազը (Valռrie Ambroise): Արմատներով հայ երգչուհին առաջին անգամ է այցելել հայրենիք՝ որդու հետ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ հատուկ առաքելությամբ է եկել. «Նպատակս էր հանդիպել ուսանող երիտասարդներին, ինձ հաճելի է նրանց հետ ժամանակ անցկացնելն ու մտքերի փոխանակումը»:
Երեկ Երեւանի պետական համալսարանում՝ բուհի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Ամբրուազը հանդիպեց ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների հետ ու կիսեց իր տպավորությունները, երգեց նրանց համար, նաեւ խոստացավ, որ Ֆրանսիա մեկնելուն պես իր ազգականներին ու ընկերներին կպատմի՝ հայերի ու Հայաստանի մասին: Նախորդ տասը օրերին երգչուհին ելույթներ է ունեցել «Ժան Ժակ» ռեստորանում եւ «Նարեկացի» արվեստի կենտրոնում: