Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականների «ադաբրյամսը» կա

Սեպտեմբեր 25,2009 00:00

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր փակ ժողովի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ անդամները, ՀՀ ԳԱԱ գիտական հաստատությունների տնօրենները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քանի որ ժողովը լրագրողների համար «անհասանելի» էր, մեզ մնում է բավարարվել ԳԱԱ մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվությամբ, ըստ որի՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց հավանություն տալ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն: Որոշման մեջ նշված է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ՀՀ աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը: Ընդհանուր ժողովը համամիտ է այն կարծիքին, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք են ստեղծում այդ քաղաքականությունը շարունակելու համար եւ հավատացած է, որ ՀՀ դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի մեր ազգային կարեւոր խնդիրների լուծմանը: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը հաստատեց, որ ՀՀ ԳԱԱ-ն իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով կշարունակի օժանդակել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել