Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 28-ից ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջատար գիտնականներ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
CSIT-2009 միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի եւ միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը: CSIT-2009 միջազգային գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, Յունիկոմպ CJSC-ի, Հայլինք JSC-ի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ: