Նախորդ գիշեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Մարդոյանը:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, վերջինիս վարույթում քննվել է «Հացի փռի գործը»: Չարաշահումները զուգորդվել էին առեւանգմամբ, փռի աշխատակիցներին ազատությունից զրկելով, ծեծով ու սպառնալիքներով: Քննիչը, ըստ շրջանառվող լուրերի, քրեական գործում ցուցմունքներ է փոխել՝ «հարմարեցնելով» համաներմանը, որպեսզի իրական հանցագործները մեղմ պատիժ ստանան: Քննիչը դրա համար ստացել է կլորիկ գումար: