Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերը լուծենք «տղավարի»

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"
ԱԱԾ աշխատակիցները «տղավարի» հարցեր լուծելիս:

\"\"
Տուգանային հրապարակ տեղափոխվեցին:

«Առավոտի» տեղեկություններով, հանրապետությունում 2008թ. 8 ամիսների ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 1352 դեպք, զոհվել է 247, վիրավորվել՝ 1977 մարդ: 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1229 դեպք, զոհվել է 214, վիրավորվել՝ 1736 մարդ:

Սեպտեմբերի 23-ի դրությամբ արձանագրվել է 1356 դեպք, զոհվել՝ 226, վիրավորվել՝ 1898 մարդ, որից Երեւանում տեղի է ունեցել 535 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել՝ 45, վիրավորվել՝ 685 մարդ:

Լինում են դեպքեր, երբ ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո վարորդներն առաջինը, որ փորձում են անել, զանգելն է ոստիկանության, դատախազության, ԱԱԾ, ՊՆ, անգամ ՀՀ կառավարության ու ԱԺ իրենց հարազատներին, ընկերներին ու մինչ դեպքի վայր կժամանեն նրանց ախպերությունն ու ՃՈ աշխատակիցները, վարորդները հապշտապ փորձում են մեքենաների վրայից հանել համարանիշները, դրանք լինեն «գոլդ», թե հասարակ:

Օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես էր ոստիկանության աշխատակիցը Նորք տանող ճանապարհին փորձում համոզել ՃՈ տեսուչին, որ տեղի ունեցած վթարը չարձանագրի: Սակայն, ի զարմանս մեզ, տեսուչը տեղի չտվեց քրեական բաժնի օպեր լիազորի հորդորներին, արձանագրեց վթարը, իսկ մեքենաներն էլ տեղափոխվեցին տուգանային հրապարակ: Մեկ այլ դեպքում էլ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցը Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում տեսուչին փորձում էր այսպես համոզել, թե՝ «թղթաբանություն մի արա, մեր հարցերը տղավարի կլուծենք»: Սակայն տեսուչը «տղավարի» չլուծեց այդ հարցը:

Մասնագետ-փորձագետները նշում են, որ տարեկան հանրապետությունում տեղի ունեցած պատահարների հետեւանքով քաղաքացիները կրում են 200-250 մլն դրամի նյութական վնաս, որի չնչին մասն են միայն քաղաքացիները փորձում վերականգնել դատարանների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել