Հայաստանն ու Ղարաբաղը աշխատում են Երեւան-Ստեփանակերտ օդային կապ հաստատելու ուղղությամբ: ԼՂՀ Ազգային ժողովը քննարկում է քաղավիացիայի մասին օրինագիծ, Ստեփանակերտում մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ համապատասխան ինքնաթիռն արդեն գնված է: Ավիացիոն միության նախագահ, վաստակաշատ օդաչու Դմիտրի Ադբաշյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում ավիացիայի հիմքերը դրած մասնագետները, այդ թվում եւ ինքը, ուրախությամբ կմասնակցեն Արցախում ավիացիայի ձեւավորմանը:
Եվ քանի որ ծրագիրը իրականացվում է հայկական երկու պետությունների ղեկավարների հովանու ներքո, արդեն կարծիքներ կան, թե Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստվում են ազատագրված տարածքները հանձնելու, որի պարագայում Երեւան-Ստեփանակերտ ցամաքային կապը հուսալի եւ անվտանգ չի լինելու: