«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ջերմացույցների շնորհիվ, ապրիլ ամսից մինչ այսօր հայտնաբերվել է բարձր ջերմություն ունեցող 6 անձ, որոնք մեր երկիր են ժամանել հենց այն երկրներից, որտեղ «խոզի գրիպի» վիրուսը մեծ տարածում ունի: Այս մասին լրագրողներին երեկ տեղեկացրել է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լինա Թորոսյանը: Սակայն նրանց հետազոտելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը հիվանդ չէ H1N1 գրիպով:
Նա նշեց նաեւ, որ պետական սահմանային անցումային կետերում ուժեղացվել է հսկողությունը ուղեւորների նկատմամբ: