Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ՝ ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"

Դեկտեմբերի 6-ին նշանակված ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման փուլը շարունակվում է: Երեկվա դրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն այս ընտրատարածքում առաջադրվել էին նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու անկուսակցական Կորյուն Նահապետյանը: Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում, որտեղից ժամանակին ընտրվել էր քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, եւս առաջադրվել է երեք թեկնածու: Նրանցից մեկը Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հովհաննիսյանն է, մյուսը՝ Մհեր Հայրապետյանը: Երկուսն էլ անկուսակցական են: Ավելի վաղ այստեղ առաջադրման հայտ էր ներկայացրել նաեւ ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը:
Նկարում՝ 18-րդ դարի անգլիացի նկարիչ Վիլյամ Հոգարթի «Ընտրողի կաշառումը» ստեղծագործությունն է:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել