Սեպտեմբերի 27-ին Բելառուսում կանցկացվի «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթ, որին կմասնակցեն 64 երկրների ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Արմինֆոն»: Մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Լիլիթ Ներսիսյանը, որը հուլիսին մասնակցել է «7 մայրացամաքների միսս» միջազգային մրցույթին: Լիլիթ Ներսիսյանը 2000 թվականից ի վեր մասնակցել է Հայաստանում անցկացված տարբեր գեղեցկության մրցույթների: Նա ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը: