Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրը նոր ինտրիգ հաղորդեց առաջնությանը, ինչը, անկասկած, սրություն կհաղորդի պայքարի հետագա ընթացքին:
Այն բանից հետո, երբ «Միկան» 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ, իսկ միանձնյա առաջատար «Փյունիկը» նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց «Բանանցին», աշտարակցիները ոչ միայն վաստակած միավորներով հավասարվեցին «Փյունիկին», այլեւ ավելի շատ հաղթանակների շնորհիվ շրջանցեցին նրան:
Տուրի մյուս հանդիպումներում «Արարատը» 2:4 հաշվով պարտվեց «Շիրակին», իսկ «Ուլիսը» առավել քան համոզիչ առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ՝ 4:0:
23-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
1. Միկա 22 15 2 5 49-24 47
2. Փյունիկ 22 14 5 3 39-11 47
3. Ուլիս 22 13 4 5 36-15 43
4. Բանանց 22 12 2 8 33-20 38
5. Գանձաս. 22 9 2 11 19-32 29
6. Շիրակ 22 5 7 10 22-44 22
7. Կիլիկիա 22 4 3 15 17-41 15
8. Արարատ 22 1 5 16 12-40 8