Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ «ԳՐԱՆ ՊՐԻ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցելու է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարին: Նրանից բացի, այնտեղ հանդես են գալու եւս 11 շախմատիստուհիներ, որոնք 11 տուրերում որոշելու են հաղթողին:

Նանկինում Լիլիթի մրցակիցներ լի նելու են Նանա Ձագնիձեն (Վրաստան), Մարի Սեբագը (Ֆրանսիա), Ժաո Քսյուն (Չինաստան), Ժու Չենը (Քաթար), Քսյու Յուհուան (Չինաստան), Շեն Յանը (Չինաստան), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Մարթա Ֆիեոն (Էկվադոր), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա), Բաիրա Կովանովան (Ռուսաստան) եւ Յու Վենյուն (Չինաստան):

Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացանք, որ Լիլիթը մրցավայր մեկնելու է առանց մարզչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել