Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԱԽ ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Բրազիլիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել՝ Հոնդուրասում ստեղծված իրավիճակի հետ կապված որոշումներ ընդունելու համար: ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչը երեկ համապատասխան նամակով արդեն դիմել է Խորհրդի նախագահին: Հիշեցնենք, որ Հոնդուրասում երեկվանից զանգվածային անկարգություններ եւ ոստիկանության ուժերի հետ բախումներ են սկսվել՝ այն բանից հետո, երբ այդ երկրի վտարանդի նախագահ Մանուել Սելայան անակնկալ կերպով հայրենիք է վերադարձել եւ պատսպարվել է Բրազիլիայի դեսպանատանը: Ի դեպ, Հոնդուրասի իշխանությունների որոշմամբ, դադարեցվել է դեսպանատանը ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բրազիլացիները դիմել են ամերիկյան կողմին՝ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունը պաշտպանելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով: Հոնդուրասի ժամանակավոր իշխանությունները Բրազիլիայից շարունակում են պահանջել իրենց հանձնել նախկին նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել