Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ռեգիոնների կուսակցության» անդամ պատգամավորները երեկ առավոտից գրավել են խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը՝ պահանջելով էլեկտրոնային քվեարկության դնել երկրի ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացնելուն ուղղված իրենց օրինագծերը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, խնդիրն այն է, որ մեծ թվով պատգամավորների բացակայության պատճառով Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Ռեգիոնների կուսակցությանը» օրինագծերը ձեռքով քվեարկությամբ ընդունել չի հաջողվել: Իսկ էլեկտրոնային քվեարկության դեպքում նրանք հույս ունեն, որ պատգամավորները կսեղմեն նաեւ իրենց բացակա գործընկերների կոճակները: Աղբյուրի փոխանցմամբ, ուկրաինացի օրենսդիրների երեկվա լիագումար նիստը չի կայացել: «Ռեգիոնականների» խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 24-ին իրենց կհաջողվի ապահովել բավարար թվով պատգամավորների ներկայությունը Ռադայում, եւ օրինագծերը կընդունվեն: