Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՔՍՏՈՆՆ ԱՐԴԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹՆ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 24,2009 00:00

\"\"Լոնդոնի հարավում գտնվող Բրիքստոն շրջանում շրջանառության մեջ է դրվել այլընտրանքային արժույթ՝ բրիքստոնյան ֆունտ: Առաջին օրերին ծրագրի մասնակիցներն ու շրջանի բնակիչները համաձայնել են այլընտրանքային արժույթը փոխանակել 10 հազար բրիտանական ֆունտի հետ: «BFM.ru»-ի փոխանցմամբ, բրիքստոնցիները նույնիսկ այդ արժույթով խանութներում եւ սրճարաններում հերթ են կանգնել: Նոր դրամական միջոցի տարածման որոշ կետերում այլընտրանքային ֆունտերն արագորեն սպառվել են, ընդ որում ոչ միայն բրիքստոնցիների, այլեւ հարեւան շրջանների բնակիչների կողմից, ինչը անակնկալ է եղել նույնիսկ այդ ծրագրի նախաձեռնողների համար, որոնց թվում են նաեւ 80 ձեռնարկություններ: Լամբետի շրջանային խորհուրդը խրախուսել է այդ նախագիծը: Շրջանառության մեջ են դրվել 1, 5, 10 եւ 20 բիտանական ֆունտի նոմինալ արժեթղթեր, որոնց վրա պատկերված են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսին է, օրինակ՝ շրջակա միջավայրի պաշտպան Ջեյմս Լավլոկը կամ պատմաբան Սիրիլ Լայոնել Ռոբերտ Ջեյմսը: Ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Ջոշ Ռայան-Քոլլինսը, բացատրել է, որ նախաձեռնության նպատակը տեղական տնտեսության խթանումն ու նրա սուբյեկտների՝ սպառողների, արտադրողների եւ խանութների միջեւ կապը ամրապնդելն է: Նախագիծը նպաստում է նաեւ նրան, որ տեղական խանութները ապրանքներ ձեռք բերեն եւ ծառայություններ ստանան իրենց հարեւաններից, իսկ սպառողները դառնան տեղական փոքր խանութների մշտական հաճախորդները: Նոր արժույթը շրջանառության մեջ է դրվել «Transition Network» բարեգործական կազմակերպության կողմից, որը 2005թ.-ին համանման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ Քինսեյլե քաղաքում եւ Իռլանդիայի Քորկ իշխանությունում, նաեւ անգլիական այլ քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել