Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ Օբամայի եւ Էրդողանի թիկնապահների միջեւ

Սեպտեմբեր 24,2009 00:00

ԱՄՆ-ում՝ G-20 գագաթաժողովի շրջանակներում, Հիլարի Քլինթոնի կազմակերպած քննարկման ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ «New.am»-ի մատուցմամբ, Էրդողանի թիկնապահները ծեծկռտուքի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազորի հետ։ Վկայակոչելով թուրքական «Euractiv» կայքէջը, աղբյուրը փոխանցում է, թե ծեծկռտուքը ծագել է Թուրքիայի վարչապետի անվտանգությունն ապահովող ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազորի միջեւ: Բանը հասել է նրան, որ Էրդողանը ինքն է բռնել թուրք թիկնապահին հարվածող ամերիկացի թիկնապահի ձեռքը եւ նրան ետ հրել։ Այս միջադեպից հետո Էրդողանը հրաժարվել է ելույթ ունենալ եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անմիջապես հեռացել է: Միջադեպից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը ապահովող ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները փոխարինվել են ուրիշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել