Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում, 20-25 րոպե տեւողությամբ ուժգին քամին եւ կարկուտը մեծ վնասներ են պատճառել մարզի Աչաջուր, Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն, Պառավաքար եւ Վարագավան համայնքներին: Վնասվել են ցանքատարածությունները, խիստ տուժել են խաղողի այգիները: Վնասի չափերը ճշտվում են: