ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Լոռու մարզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձորի գծակայարանի միավորումից» ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 19.30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 81-ամյա Վարդուշ Բոշյանին: Տուժածը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է: