Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, պետք է լսվեր Տեղեկատվության ազատության կենտրոնի հայցը «Օրինաց երկիր» կուսակցության դեմ: Նշանակված ժամից կես ժամ ուշացումով դատական նիստերի դահլիճի դուռը բացվեց, դատավոր Կարախանյանը տեղեկացրեց, որ պատասխանողը «ըստ երեւույթին» պատշաճ չի իրազեկվել, այդ իսկ պատճառով դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության կենտրոնը պահանջել էր ՕԵԿ-ի ֆինանսական հաշվետվությունը նախագահական ընտրությունների ժամանակ, ինչը կուսակցությունը չէր տրամադրել: