Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ

Սեպտեմբեր 24,2009 00:00

ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը երեկ տեղեկացրեց, որ ՌԴ ՆԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 02-ի 685 հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժ. Ծատուրյանը, «Ձեռագրի, տեսաձայնագրվածքի եւ փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների» լաբորատորիայի վարիչ Վ. Գրիգորյանը եւ ավագ փորձագետ Վ. Նինոյանը պարգեւատրվել են «Ռուսաստանի ՆԳՆ-ին աջակցելու համար» կրծքանշանով: Այդ պարգեւին նրանք արժանացել են 2004-2009 թթ. կազմակերպված հանցագործությունների դեմ տարվող պայքարում ՌԴ ՆԳ նախարարությանը ցուցաբերած օգնության համար: Դեռեւս 2008 թ. կազմակերպությունը պարգեւատրվել է ՌԴ ՆԳՆ առընթեր քննչական կոմիտեի «Հաջող համագործակցության համար» նշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել