Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Ավշեն գյուղում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել գայլերի հարձակում: Ավշենի գյուղապետ Ստյոպա Բադոյանի պատմածով, դեպքը տեղի է ունեցել ժամը 05.00-ի մատույցներում: Գայլերը հարձակվել են գյուղի բնակիչ Իսո Շանդիյանին պատկանող փարախի վրա եւ հոշոտել այնտեղ գտնվող 16 ոչխարներին:
Փրկարար ծառայության տվյալներով, այս տարվա ընթացքում սա Արագածոտնի մարզում գայլերի հարձակման երկրորդ դեպքն է: Հուլիսին Սիփան գյուղում գայլերի զոհ էր դարձել 20 ոչխար: