Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երեկ հրապարակվել է սեպտեմբերի 18-ի դրությամբ աշխարհում գրիպի H1N1 վիրուսով հարուցված դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը:
Դրա համաձայն, աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր երկրներ, որոնք պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 296 հազար 471-ից ավելի դեպքի, այդ թվում՝ 3486 մահվան դեպքի մասին:
ԱՀԿ տարածաշրջանային կենտրոնների պատկերը հետեւյալն է:
Ըստ ՌԴ սպառողների շահերի պաշտպանության կենտրոնի հրապարակած տվյալների, 21.09.
2009թ. աշխարհում մարդկանց շրջանում հաստատվել է H1N1 վիրուսով հարուցված գրիպի 308 հազար 506 դեպք, այդ թվում՝ 4114 մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի դրությամբ 53 նահանգում եւ տարածաշրջանում արձանագրվել է 4569 հոսպիտալացված դեպք, որից 364-ը՝ մահվան ելքով: