«Հայաստանում տնտեսական անկումը կազմելու է 9,9%»,- երեկ հրապարակված զեկույցում այսպիսի կանխատեսում է արել Ասիական զարգացման բանկը: Չնայած մեր կառավարությունը վստահեցնում է, որ իրենց հաջողվել է մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա, բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճգնաժամից Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում Հայաստանն առավելագույն վնասներ կրած պետությունն է: