Օրերս «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունն իր ներդրումային ծրագրի շրջանակում, այսինքն՝ սեփական բիզնեսի համար, մտադրվել է 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներ ներմուծել: Ընկերությունը ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ-ն սահմանված ժամկետից ուշ վճարելու խնդրանքով դիմել էր կառավարությանը: ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը էկոնոմիկայի նախարարությունը սահմանված կարգով գնահատել էր, այնուհետեւ ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն ամփոփել էին գնահատված արդյունքներն ու տվել բացասական եզրակացություն: Հենց այդ բացասական ֆոնի վրա էլ երեկ կառավարությունը մերժել է ընկերությանը եւ թույլ չի տվել, որ իր ներմուծած ապրանքների համար մաքսայինի կողմից պահանջվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգի: