Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ՄԵԿԻ ՇՈՒՐՋ ՉԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ

Սեպտեմբեր 24,2009 00:00

\"\"

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող երկու արձանագրությունների դեմ տարբեր վայրերում եւ տարբեր մեթոդներով բողոքի ակցիաներ են անում ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Միացում» նախաձեռնությունը: Երեկ այդ նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ հարգում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն նստացույց կամ հացադուլ են անում: «Ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում միանալ նրանց: Բայց առաջարկում եմ տարբերակել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի ղեկավարությանն ու այդ կազմակերպությունների շարքային ու ազնիվ անդամներին: Բանն այն է, որ շատ կուսակցական ղեկավարներ հետապնդում են իրենց դասակարգային՝ տնտեսական շահերը, ու ինչպես մանր բուրժուազիան, նրանք էլ անհրաժեշտ պահին պատրաստ են սակարկել, վաճառել ազգային կամ պետական շահը: Իսկ ՀՅԴ վերնախավում, մենք գիտենք, որ կան տնտեսական, ֆինանսական կարողություններ ունեցողներ, որոնք իրենց շահն են հետապնդում: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, եւ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում համախմբվել ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ Կոնգրեսի շուրջ»,- նկատեց Խզմալյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել