Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Հոնդուրասի ժամանակավոր կառավարությունը երկրում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարել այն բանից հետո, երբ անակնկալ կերպով երկիր է ժամանել այդ երկրի վտարանդի նախագահ Մանուել Սելայան (նկարում): Փակվել են բոլոր օդակայանները, բանակն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստության աստիճանի: BBC-ի մատուցմամբ, Սելայան գտնվում է Հոնդուրասում՝ Բրազիլիայի դեսպանատանը, որի մոտ հավաքվել են նրա կողմնակիցները եւ մնացել այնտեղ՝ չնայած հայտարարված պարետային ժամին: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոբերտո Միքելետտին Բրազիլիայից պահանջել է իրեն հանձնել վտարանդի նախագահին՝ նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար, եւ հայտարարել, թե Բրազիլիան է կրելու ուժի հնարավոր գործադրման պատասխանատվությունը: Սելայան BBC-ին հեռախոսով փոխանցել է, որ մտադիր է երկխոսության մեջ մտնել նրանց հետ, ովքեր իրեն հեռացրել են իշխանությունից: Վտարանդի նախագահը մեծ հույսեր ունի, որ իրեն կաջակցեն ինչպես Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, այնպես էլ ՄԱԿ-ը: Աքսորված Սելայայի պաշտպանությամբ ժամանակին հանդես են եկել լատինամերիկյան շատ պետություններ եւ ԱՄՆ-ն: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե վտարանդի նախագահի վերադարձը չպետք է հանգեցնի ուժային գործողությունների, եւ Հոնդուրասի նախկին նախագահի ու փաստացի կառավարության միջեւ երկխոսություն սկսելու կոչ է արել: Նույնպիսի կոչով հանդես է եկել նաեւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով Հոնդուրասի նախկին նախագահի կողմնակիցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել