Երեկ Իրանում զինվորական շքերթի ժամանակ կործանվել է ռազմական մի ինքնաթիռ, զոհվել է մեկ օդաչու: Այդ մասին տեղեկացնում է «Newsru»-ն: Աղետը տեղի է ունեցել Թեհրանից ոչ հեռու գտնվող Բալի Աբադ շրջանում, մանեւրումների ժամանակ: Կործանված ինքնաթիռի վերաբերյալ որեւէ մանրամասնություն չի հաղորդվում, թեեւ հայտնի է, որ զինվորական շքերթին մասնակցել են ռուսական ՄԻԳ-29 եւ Սու-24, ինչպես նաեւ իրանական Saeqeh տիպի ինքնաթիռներ: Զինվորական շքերթը նվիրված է եղել 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմի սկսման տարեդարձին: Ամեն տարի Իրանի վրա Իրաքի հարձակման օրը Իրանում նշվում է որպես Սրբազան պաշտպանության օր: