Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոսկե ձկնիկները սատկել են կաթից

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Ոչ պակաս՝ քան մեկուկես տոննա ձուկ է սատկել Գերմանիայի հարավում գտնվող Էյսլեբեն քաղաքի մենաստաններից մեկի լճում: Դրա պատճառ են հանդիսացել տեղի ֆերմերների գործողությունները, որոնք նախօրեին մեկ մլն լիտր կաթ էին լցրել երկրի ամբողջ տարածքում առկա ջրամբարները: Այդ մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Frankfurter Rundschau» թերթը: Աղբյուրի փոխանցմամբ, մենաստանի քույրերը 10 տարի շարունակ ջանքեր էին գործադրել ոսկե ձկնիկներ բուծելու համար, իսկ տեղի ունեցածի արդյունքում մենաստանին հասցված վնասը կազմել է շուրջ 10 հազար եվրո: Մենաստանի բնակիչները քաղաքի կոմունալ ծառայությունների եւ հրշեջների հետ միասին փորձում են լիճը մաքրել կաթից եւ սատկած ձկներից: Մենաստանի գործերի կառավարիչ քույր Կլարա-Մարիան հայտարարել է, թե կաթ արտադրողների այսօրինակ գործողություններն անընդունելի են՝ չնայած նրանց արդարացի պահանջներին: Եվրոպայի ֆերմերները, որոնք միացել են «կաթնային գործադուլներին», երկուշաբթի եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում եւ Իտալիայում, միաժամանակյա բողոքի համատեղ ակցիա էին անցկացրել՝ բողոքելով կաթնամթերքի գների անկման դեմ, եւ կաթի մի քանի միլիոն լիտր թափել էին գետերն ու դաշտերը: Հիշեցնենք, որ միայն մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում կաթի գինը իջել է 40-50%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել