Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու «K»-երի պայքարը վերսկսվում է

Սեպտեմբեր 23,2009 00:00

Խոսքը շախմատի աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոնների՝ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի մասին է, որոնք, ի նշան միմյանց միջեւ 25 տարի առաջ շախմատային թագի համար պայքարի հոբելյանի, երեկ ուշ գիշեր Իսպանիայի Վալենսիա քաղաքում վերստին նստեցին խաղատախտակի առջեւ:

Դարիս մեծագույն երկու գրոսմաստերները պայմանավորվել են հրաժարվել դասական շախմատից եւ քառորդ դար անց միմյանց կարողությունները ստուգել արագ շախմատի 12 պարտիաներում, որոնցից ութը՝ բլիցում: Երեկ նախկին չեմպիոնները խաղալու էին երկու պարտիա, որոնցից առաջինում սպիտակ խաղաքարերը Անատոլի Կարպովինն էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել