Համաշխարհային ճանաչում վայելող Uriah Heep ռոք-խումբն իր 40-ամյակին նվիրված համաշխարհային տուրնեի շրջանակներում Երեւանում միակ համերգով հանդես կգա հոկտեմբերի 16-ին: Ըստ «Մեդիամաքսի», համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին, ժամը 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում բնակելի ֆոնդի վերականգնմանը: