Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտերկրի փաստաբանները դիտեցին

Սեպտեմբեր 23,2009 00:00

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը դատապարտյալների ցուցահանդեսին մասնակցեց սփյուռքահայ իրավաբանների ուղեկցությամբ: Նա ներկայացրեց ՀՀ արդարադատության, քրեակատարողական համակարգերի, կադրերի պատրաստման եւ դատական փորձագիտության օղակների զարգացման փուլերը, անդրադարձավ դատապարտյալների կրթությանը: Նախարարը պատասխանեց Հայաստանում «ըստ գործարքի» պատժաչափերի նշանակման եւ հաշտարար դատարանի աշխատանքի հնարավորության մասին հարցին: «Ըստ գործարքի» պատժաչափի նշանակման ինստիտուտը նախարարի տեղեկացմամբ գործում է այն դեպքերում, երբ մեղադրյալը քննության հենց սկզբից է ընդունում իր մեղքը կամ սկսում համագործակցել քննչական մարմինների հետ:

ՀՀ քրեակատարողական համակարգը ներկայումս ունի շուրջ 2300 աշխատող: Քրեակատարողական հիմնարկներում գտնվում է մոտ 3 400 մարդ: Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով կա 105 դատապարտյալ, այդ ցուցանիշը ցածր է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Վրաստանի ցուցանիշներից (համապատասխանաբար, 760, 680 եւ 465): Ռուսաստանի փաստաբան Սիմոն Ծատուրյանը նկատեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանները շատ ավելի բարենպաստ են, քան Ռուսաստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել