Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացակային հեռացրին

Սեպտեմբեր 23,2009 00:00

Սեպտեմբերի 18-ին Իջեւանում կայացավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նիստ, որին մասնակցում էր ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Օրակարգում մի հարց էր՝ մարզային մասնաճյուղի ղեկավար Թելման Մայիլյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Հետաքրքիր է, որ ինքը՝ Մայիլյանը, տեղյակ էր, սակայն չէր մասնակցում հավաքին:

Տավուշի մարզում գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, ստեղծագործական բանավեճեր հազվադեպ են կայանում, չնայած ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի շենքում Տավուշի գրողներին տարածք է հատկացվել, սակայն շատ գրողներ տեղյակ չեն այդ մասին: Քվեարկությամբ միաձայն, 12 կողմով Թելման Մայիլյանն ազատվել է ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահի պաշտոնից: Առաջիկայում կընտրվի նոր նախագահ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել