Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2009 00:00

ԴԻԱԿԸ՝ ԳԵՏՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Աղստեւ գետում (Իջեւանի «Կար-Արտ» գործարանի մերձակայքում) հայտնաբերվել է Երեւանի բնակչուհի՝ 78-ամյա Էլմիրա Վարդանյանի դին:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ

Սեպտեմբերի 20-ին Երեւանի Իսակովի պողոտայի 42/2 շենքի թիվ 59 բնակարանում հայտնաբերվել է 75-ամյա Հասմիկ Ենգիբարյանի դին:

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ

Արագածոտնի մարզում՝ Կանչ-Թալին ճանապարհին, ընթացքի ժամանակ շրջվել է «ԵրԱԶ» մակնիշի 18 ՍԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդ՝ 46-ամյա Ա. Հակոբյանը տեղում զոհվել է:

ԱՀԱԶԱՆԳ՝ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

\"\"Սեպտեմբերի 20-ին՝ կիրակի օրը, ահազանգ ստացվեց Կենտրոնի ոստիկանության բաժնում: Ե. Չարենցի տուն-թանգարանը, որն այդ օրն աշխատում էր մնացյալ թանգարանների նման եւ անց էր կացնում Եվրոպական ժառանգության օրեր՝ «Ծիր Կաթին» խորագրով, միջոցառման թեժ պահին ստիպված էին ընդհատել այն, քանի որ շենքի 4-րդ հարկի նորահայտ մոսկվաբնակ «հարեւանը» շինարարական աղբն ու ավազն էր տեղափոխում: Ոստիկանները հարբած շինարարներին զգուշացրին, որ դադարեցնեն շինարարությունը: Թանգարանի աշխատակիցները այս էլ որերորդ անգամ ստիպված էին մաքրել ապակե ցուցավահանակները: Շենքի 4-րդ հարկի հեռակա «գնորդը» հավանաբար տեղյակ չէ, որ 1-3-րդ հարկերը մեծանուն գրողի տուն-թանգարանինն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել