Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Օրերս կապիտան Տիգրան Ավետիսյանը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում ծառայող մարտկոցի հրամանատար Տիգրան Ավետիսյանը ծառայողական օրվա ավարտից հետո իրենց տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ լսելով՝ շտապել էր օգնության. այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, ուր մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար է, առանց հապաղելու Տ. Ավետիսյանը կոտրել է տնակի հետեւի պատուհանը, դուրս բերել նրանցից երկուսին՝ Մարիամին եւ Դիանային: Ցավոք, ի ծնե հաշմանդամ՝ խուլ ու համր երեխային Տիգրանը խիտ ծխի մեջ չի կարողացել գտնել: Քիչ անց տնակը մոխրի է վերածվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել