Սպիտակի ոստիկանության բաժնում ստացվել է Ջրաշենի գյուղապետի ահազանգը: 44-ամյա Անահիտ Խանեյանն իր տան տանիքի սյունից կախվել էր: Ինքնասպանության դիմած կնոջ մոտ հայտնաբերվել է երկտող. «Սուրիկին հանկարծ չմեղադրեք: Սուրիկը մեղավոր չէ: Մենք լավ ընտանիք ենք»: Սուրիկը հանգուցյալի ամուսինն է:
Նշենք, որ Անահիտ Խանեյանի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն: