Սեպտեմբերի 22-26-ը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից: Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասնական թվականներին՝ բրազիլացի հանրահայտ ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից, նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարեւոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը:
Ֆորում թատրոնն իր հանդիսականներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, ինտերակտիվ կապ հաստատել կերպարների հետ եւ կենդանի խաղի միջոցով իրատեսական լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակներում: