Ըստ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության, ՀՀ բանկային համակարգը հարաբերականորեն կայուն է մնում համաշխարհային ճգնաժամի պայմաններում:
«Այնուամենայնիվ, կտրուկ անկումն էականորեն չդիվերսիֆիկացված ՀՀ տնտեսության մեջ, հատկապես Ռուսաստանից եկող տրանսֆերտների եւ ներդրումների ծավալի կրճատումը, ինչպես նաեւ 2009-ի մարտին դրամի 20%-անոց արժեզրկումը բացասաբար անդրադարձան բանկերի ակտիվների որակի եւ ցուցանիշների վրա: Բացի այդ, վարկունակության հիմնական անբարենպաստ գործոններից մեկը մնում է բանկերի ոչ շատ մեծ լինելը եւ ռիսկերի ու եկամուտների սահմանափակ դիվերսիֆիկացիան»,-ըստ «Մեդիամաքսի»՝ ասվում է գործակալության հրապարակած հաշվետվության մեջ: