ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակը բավարար է: «Բժիշկները շարունակում են հետազոտել նրան, որպեսզի պարզեն դժգոհությունների պատճառը»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Նրա ասելով, Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողություն տակ, որոնք դժգոհության դեպքում անմիջապես օգնություն են ցուցաբերում նրան, միաժամանակ շարունակում են նաեւ նրա հետազոտությունները: Հիշեցնենք, որ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 12-ին «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»՝ սրտի աշխատանքի եւ բարձր ճնշման հետ կապված խնդիրների պատճառով, զգացնել էին տվել նաեւ արցախյան ազատամարտի ժամանակ ստացած վնասվածքների արդյունքում մարմնում մնացած ականների բեկորները: