Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանին: Նա հանրությանը հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով, 1999-2003 թթ. մեծամասնական ընտրակարգով կրկին զբաղեցրել է ԱԺ պատգամավորական մանդատը: Ռ. Գեւորգյանն այժմ փոխարինելու է ԲՀԿ-ական Ռուբիկ Հարությունյանին, ով սեպտեմբերի 11-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: