Շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ, որին ներկա էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը (տես՝ լուսանկարը): Սա նշանակում է, որ պարոն Մինասյանը, ի հեճուկս շրջանառվող լուրերի, համենայնդեպս, սեպտեմբերի 19-ի դրությամբ ոչ վտարվել է Հայաստանից, ոչ էլ նույնիսկ՝ ազատվել աշխատանքից: