Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ՝ նախարարին, այսօր՝ նախագահին

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Երեկ «Միացում» ազգային նախաձեռնության անդամները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ իրենց անհամաձայնությունն էին հայտնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի իշխանական տարբերակին: Նախարար Նալբանդյանի հրաժարականը նախաձեռնության անդամները չէին պահանջում: «Եթե այսօր կա մեկը, որը պետք է հրաժարական տա, դա Սերժ Սարգսյանն է՝ իր ոհմակի հետ: Ժամանակն է եկել, որ մատներս դնենք մեր վերքի վրա, ավելորդ սեթեւեթելու կարիք չկա»,- «Ա1+»-ին ասաց նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այսօր, ժամը 16.30-ին, նախաձեռնության անդամները իրենց բողոքը կարտահայտեն Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: «Միացման» բողոքի ակցիաները շարունակական են լինելու՝ տարբեր վայրերում: «Հայրենի հող հանձնելը դավաճանություն է, եւ իշխանավորները չպետք է մոռանան, թե ինչ կարող է տեղի ունենալ դավաճանների հետ»,- կարծում են նախաձեռնության անդամները եւ այս «պարզ ճշմարտությունն» իրենց բողոքի ակցիաների միջոցով փորձելու են հասցնել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շրջանակներում հարաբերությունների բարելավման կողմնակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել