Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Սեպտեմբեր 23,2009 00:00

Հայաստանում տրանսպորտային համակարգի անվտանգության ապահովման համար եւս կմշակվի ազգային ռազմավարություն: Ըստ ԱԽ մամուլի ծառայության, տրանսպորտային անվտանգության համակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը երեկ գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այս ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե՛ տարածաշրջանային վերջին զարգացումները, թե՛ Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցման տեսլականը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարության նպատակը ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգերի անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, նոր տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքների հուսալիության բարձրացումը, ինչպես նաեւ` միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային անվտանգության համակարգի ձեւավորումը: Ռազմավարության նախագիծը մարտ ամսին կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, որից հետո, համաձայն Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրի, կառավարությունը կիրականացնի հնգամյա միջոցառումների ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել