Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարդ եմ» փառատոնը՝ Կապանում

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"«Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի Կապան քաղաքում: Ոչ մրցութային այս կինոփառատոնի ժամանակ կապանցիների համար 3 օր շարունակ կցուցադրվեն խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնախնդիրներին նվիրված արտասահմանյան վավերագրական կինոնկարներ: Կապանում կինոփառատոնը կանցկացվի առաջին անգամ՝ կազմակերպիչը՝ «Երկյակ» հասարակական կազմակերպությունն է, որ ընտրվել է մրցույթով: «Երեք տարվա պատմություն ունեցող փառատոնը Հայաստանում 2-րդ տարին է անցկացվում, իսկ մեզ մոտ՝ առաջին անգամ, որի ժամանակ կապանցի հանդիսատեսի համար կներկայացվի 6 ֆիլմ, իսկ ցուցադրությունից հետո կկազմակերպվեն քննարկումներ»,- նշում է «Երկյակ» հ/կ-ի նախագահ Արմեն Դավթյանը: Ինչպես նշեց զրուցակիցս, ծրագրի շրջանակներում Կապանի դպրոցներում «Ես մարդ եմ» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ է հայտարարվել եւ ամենահաջողված 3 աշխատանքների հեղինակներին դրամական պարգեւներ կհանձնվեն: Արմեն Դավթյանը նաեւ հավաստիացրեց, որ փառատոնի կապանյան ծրագիրը կտարբերվի մյուսներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել