Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ այդ երկրի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում չի փոխվել»,- «1news.az»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հիշեցնելով, որ դեռ Բաքվում Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Սեպտեմբերի 17-ին թուրքական կառավարության անունից լրագրողների եւ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, թե Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատված չեն, Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Թուրքիան գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը շատ մոտ է: Եթե մենք Հայաստանի կողմից կոնկրետ քայլեր չտեսնենք, ապա սահմանի բացման մասին ոչ մի խոսք լինել չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել