Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Մոսկվային սխալ չհասկանան

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"«Gazeta.ru»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Ուկրաինա կատարելիք այցը, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, տեղի չի ունենա: Աղբյուրի ասելով, Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ «չափից ավելի հաճախակի դարձած հանդիպումներ ունենալուց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պաշտոնական Մոսկվան Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրյակին աջակցություն է հայտնում նախագահի թեկնածուներից մեկին»:

Միաժամանակ, ինչպես փոխանցում է պարբերականը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն է հնարավորություն ստացել ակտիվացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, եւ չի բացառվում, որ նա մասնակցի Քիշնեւում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթաժողովին: Հիշեցնենք, որ Պուտինն ու Տիմոշենկոն ծրագրել էին հանդիպել հոկտեմբերին, Խարկովում՝ իրենց գլխավորած ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի տնտեսական համագործակցության հանձնախմբի նիստի առիթով: Նիստի գումարումը չեղյալ չի համարվել: Այն միայն հետաձգվել է եւ կկայանա Յալթայում, նոյեմբերի 19-20-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել