Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղարարար տրամադրություններ՝ նաեւ Հյուսիսային Կորեայում

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշում ընդունեց հրաժարվել Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայման իր ծրագրերից եւ Իրանի նախագահ Ահմադինեջադն էլ հայտարարեց միջուկային զենք ունենալու գաղափարից հրաժարվելու մասին, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Իրը հայտարարեց, թե պատրաստ է միջազգային հանրության հետ քննարկել իր միջուկային ծրագիրը: Կիմ Չեն Իրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Հյուսիսային Կորեան պատրաստ է երկկողմանի եւ բազմակողմանի բանակցություններ վարել միջուկային խնդրի շուրջ, որն այնքան մտահոգում է Արեւմուտքին՝ հավաստիացնելով, թե Փխենյանը հետագայում էլ կհաստատի իր հավատարմությունը Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելու գաղափարին՝ հանուն աշխարհի խաղաղության եւ տարածաշրջանի կայունության: Ի պատասխան՝ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց՝ տնտեսական աջակցություն ցուցաբերել Հյուսիսային Կորեային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել