Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մի քանի 1-ին կուրսեցիներից: Նրանք նշում էին, թե իրենցից 1000-ական դրամ է հավաքվում ֆիզկուլտուրայի դասընթացների համար գնդակներ գնելու համար: Այս մասին պարզաբանում ստացանք ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը փոխանցեց ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ Թումանյանի պարզաբանումը, թե նման բան չէր կարող տեղի ունենալ: Հետո էլ իր կողմից հավելեց. «Գուցե առաջին կուրսեցիներն իրենք իրենց նախաձեռնությա՞մբ են որոշել գնդակ գնել՝ ցանկանալով ավելի լավ գնդակներ ունենալ, քան համալսարանում եղածները»: