Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոռեկտորի տեղը դեռ թափուր է

Սեպտեմբեր 19,2009 00:00

Այս տարվա մայիսին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Մինչ այժմ Մայր բուհում Ա. Քարամյանի զբաղեցրած պաշտոնը թափուր է մնում, ուստի «Առավոտը» ԵՊՀ-ից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է առաջիկայում նոր նշանակում, կամ այլ զարգացում: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այդ մասին դեռ խոսակցություններ չկան: Պարոն Քարամյանի տեղափոխությունից հետո կառուցվածքային այդ միավորը դեռ գոյություն ունի, բայց թե հետո դա կմնա, թե կլուծարվի, դեռ պարզ չէ: Իսկ եթե լուծարվի, կամ լինի նոր նշանակում, դա անպայման պիտի տեղի ունենա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նշանակմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել