Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է «մաքուր» աշխատել

Սեպտեմբեր 19,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունում երկու օր առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության, կոռուպցիոն երեւույթների դրսեւորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կատարած աշխատանքների արդյունքների ու բացթողումների մասին հարցերը, անդրադարձ է եղել նաեւ համակարգում աշխատանքային եւ կատարողական կարգապահությանը: Պաշտոնական հաղորդագրության այս մասում խոսք չի գնացել այն մասին, որ խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել բավական կոշտ եւ ծանր խոսակցություն: Գլխավոր դատախազն իր ենթակաների առաջ ուղղակի պահանջ է դրել «մաքուր» աշխատել՝ խոստանալով հակառակ փաստերի դեպքում նրանց ենթարկել պատասխանատվության: Աշխատանքից հեռացումը դիտվելու է որպես նվազագույն պատիժ: Գլխավոր դատախազը նշել է, որ կոռուպցիայի դեմ դատախազության մղվող պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի իրավապահ մարմինների համակարգում այդ երեւույթը նվազագույնի հասցնելու դեպքում: Եվ շեշտվել է, որ չի ներվելու անգամ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ դատախազների պասիվ կեցվածքը: Նշենք, որ նախկինում արդեն իսկ մի քանի դատախազ հեռացվել է աշխատանքից՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու, կոռուպցիոն երեւույթներին մասնակից լինելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել